Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Քո հաշվին վաղ թե ուշ կարող են պայմանավորվել հենց քո անվտանգության թվացյալ երաշխավորները

Քո հաշվին վաղ թե ուշ կարող են պայմանավորվել հենց քո անվտանգության թվացյալ երաշխավորները
08.12.2024 | 10:09

Սիրիայի մասին վերլուծություններ գրելը սխալ եմ համարում, քանի որ փորձագետ չեմ այդ հարցում, բայց սա ևս մեկ անգամ լրացուցիչ դաս է հասկանալու, որ երբ քո պետության պաշտպանության հույսը դնում ես այլոց վրա, չես ստեղծում ուժեղ ու հզոր անվտանգային համակարգ, դրանով իսկ դառնում ես շատ խոցելի, քո հաշվին վաղ թե ուշ կարող են պայմանավորվել հենց քո անվտանգության թվացյալ երաշխավորները, պայմանագրերն էլ չեն փրկի, տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ևս: Հենց սա տեղի ունեցավ հաշված օրերի ընթացքում Սիրիայի ճակատագրի դեպքում։ Մեծ առևտուր գնաց ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի միջև, ամեն մեկը մի բան շահեց, իսկ Սիրիան հայտնվեց ահաբեկչական խմբավորումների ձեռքին՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով:

Կհասկանա՞ն ՀՀ իշխանությունները որևէ բան այս ամենից, իհարկե՝ ոչ, անգամ Արցախի կորստից հետո նրանք առանձնապես բան չեն ուզում տեսնել ու հասկանալ. հեծանիվը, տոլման, խաշլամի դմակն ու այլ բլոգերական «կայֆերը» դրա վառ վկայությունն են։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ

ն արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am